Adidas- ը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Կարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ

Adidas- ը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Կարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ `ակումբի՝ մամուլի քարտուղարի արած հայտարարությունների պատճառով` ըստ որի բոլոր հայերին առանց բացառության պետք է սպանել:

Այսօր նաև հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն ծավալելու իրավունքից:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը: ՀՖՖ-ն նաև վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *