Ես Ձեզ գրում եմ անճարության ու անկարող լինելու մեծ զգացումով այն բանի, որ…Անմահացած հերոս Ռազմիկ Մկրտչյանի քույրիկի հուզիչ գրառումը և «խնդրանքը» բոլորիս

Ես Էլիզն եմհերոս Ռազմիկ Մկրտչյանի քույրիկը, այն հերոսներից մեկի, ով հայրենի հողի պաշտպանության գործում տվեց ամենաթանկը կիսատ մնացած երազանքներով, նպատակներով լի կյանքը:

Ես Ձեզ գրում եմ անճարության եւ անկարող լինելու մեծ զգացումով այն բանի, որ չգիտեմ ինչպես ապրել, կամ ինչ անել, որ հոգուս ցավը մեղմանա, որ մարդիկ եղբորս նկարը տեսնելիս ասեն. «Մեր Ռազն ա». բոլորիս խաբեց, թե կանչել են գնում ա, սակայն իրականում կամավոր էր գնում…

Դեռ առաջին դասարանում միջոցառումների ժամանակ ուներ մեկ երազանք` հայրենիքին արժանի զինվոր դառնալ… չբավարարվեց միայն «ապրիլյանին» մասնակցելով, ու այո, դարձավ արժանի զինվոր, ՀԵՐՈՍ: Օգնեք ինձ,, օգնեք որ գոնե ճանաչեն իմ մինուճարին, և խնդրում եմ մի զարմացեք, որ ցավի մեջ ուզում եմ նման բան անել,

ես հոգուս բարձր ճիչն եմ ուզում լսելի դարձնել, որ անկարողությունից ինքս ինձ չկորցնեմ… կտեսնի եղբայրս… Ռազս… Կիմանամ, որ իր ժպիտով նորից ժպտաց… կպատկերացնեմ… կզգամ գոնե… Ես ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն ՀԵՐՈՍԻՍ #հերոսի_քույրիկից: Ինչքան ցավ կա ներսումդ, Չկա հիմա մի մարդ, որ սա զգացած, չապրած չլինի: Թող հոգիդ խաղաղություն գտնի հերոս Ռազո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *