Բազմաթիվ «հեռուստադիտողների» խնդրանքով ներկայացնեմ էն, ինչ ես գիտեմ առաջնագծից… Սուրեն Սահակյանի ուշագրավ գրառումը

Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Բազմաթիվ «հեռուստադիտողների» խնդրանքով ներկայացնեմ էն, ինչ ես գիտեմ առաջնագծից :)

Նախ, իմ ունեցած լավ լուրերը՝ հարավում՝ Կովսական ու Որոտանում մերոնք ոչ միայն առաջխաղացում ունեն, այլև հասցրել են ամրանալ էդ տարածքներում։ Էստեղից զարգացումը կարող ա օգնել և Շուշիին, թե Հադրութին։ Նույնը՝ Մարտունու հատվածում,

որտեղ ինքնաթիռ ու ԱԹՍ խոցելու դեպքերը հուշում են, որ էնտեղի օդն էլ ա արդեն ապահով։ Պրոբլեմ ա Շուշին, որտեղ դեռ մարտեր են ընթանում։ Ըստ էության, Ադրբեջանը ամբողջ ներուժը կենտրոնացրել ա Շուշիի ուղղությամբ ու հայտնի չի էն կրախի ծավալը, որը կլինի,

եթե չհաջողի։ Իսկ չհաջողելու բոլոր նախադրյալները կան՝ մերոնք կարծես լուծում են ներսի աղբի հարցն ու անցնեն շրջակայքի մաքրությանը։ Նշանակո՞ւմ ա, արդյոք, որ հաղթել ենք արդեն։ Ո՛չ։ Պատերազմը տենց խաղ չի։ Էլի պետք ա ասեմ, որ հաղթանակի համար պետք ա ամուր պահել թիկունքը ու խուճապի

ու անվստահության հակված անձինք ու ուժերը ժամանակից շուտ, իրենց նպատակահարմարությամբ մեզ պարտված չհամարեն ու դա տարածեն բոլորի վրա, առավել ևս բանակի վրա։ Պատերազմի շրջանում դա կարող ա նաև պետական դավաճանություն որակվել։ Կարսի օրինակը դեռ աչքերիս առաջ ա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed