Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի ուժային կառույցներին ՌԴ-ում ադրբեջանցիների սադրիչ գործողությունների համար

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ ղեկավարներին, այդ թվում նաև ուժային կառույցների ղեկավարներին՝ ուղղորդելով նրանց Մոսկվայում և ՌԴ այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպած սադրիչ ուշադրություն սևեռելու նպատակով: Այս մասին հայտնում են միության ֆեյսբուքյան էջում:
     «Այն ժամանակ, երբ Ռուսաստանի հայերի միությունը և Միասնական շտաբն իրենց հայրենակիցներին կոչ են անում զգացմունքներին չտրվել, գործել ՌԴ օրենքների շրջանակում և չպատասխանել հանդունգն արարքներին, ադրբեջանցիները, ղեկավարվելով, ըստ ամենայնի, անմիջապես Բաքվից, շուկաներում և ռուսական քաղաքների փողոցներում դրսևորում են իրենց ծայրահեղ ցուցադրական ձևով»,- ասված է տարածած հաղորդագրությունում:

Ռուսաստանի հայերի միությունից նաև հույս են հայտնել, որ ՌԴ իրավապահ մարմինները օպերատիվ և կոշտ գործողություններ կկիրառեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ և թույլ չեն տա հակամարտություն՝ Ռուսաստանի տարածքում:

Հարղորդագրությանը կից հրապարակված է նաև տեսանյութ, որում երևում է ռուսաստանյան շուկաներից մեկում բարձրացված և սադրիչ գրառմամբ ադրբեջանական դրոշ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed