Սպասեք մեր զորքերի հաղթանակին․ Արծրուն Հովհաննիսյան

Սպասեք մեր զորքերի հաղթանակին։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով քաղաքացիների անելիքի մասին։

«Զորահավաքը գնում է իր բնականոն հունով, 99 տոկոսով ժամանակին բոլորը ներկայանում են ու գնում վարժանքների։ Կյանքը ցույց տվեց, որ շտապել այս հարցում պետք չէ։ Շտապում ես՝ լավ արդյունք չես ստանում։ Չես շտապում՝ էֆեկտիվ է ստացում։ Շուշիի հատվածում երեկ առաջին անգամ մի ստորաբաժանում ենք կիրառել, բավականին գրագետ մոբիլիզացված ստորաբաժանում դուրս եկավ։ Ինչի՞, որովհետև այդ ստորաբաժանման հետ 10 օր գրագետ աշխատել էինք, մարզել էին, վարժեցրել էին, պարապեցրել էին։ Իրավիճակին խորը նայելով արդյունավետությունը բարձրանում է»,-նշում է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 2020-ի ամռանը Տավուշում խայտառակվելուց հետո Ադրբեջանը հասկացավ, որ չի կարող հաղթել․ «Գնացին, ընկան Էրդողանի ոտքերը, ամեն ինչով հանձնվեցին Էրդողանին, սա փաստ է։ Այսօր էր Թուրքիայի պաշտպանության և ԱԳ նախարարները Բաքվում էին, գրկառնություններ և այլն, ոչինչ չի փոխվել այս առումով։ Իրենք գիտեն, որ իրենց ցանկալի հաջողության համար պետք է հոգեբանական գրոհ, ակտիվություն ցանցերում և այլն։ Ալիևը Արաքսի հովտում ունեցած հաջողություններից հետո, որոնք տեղի են ունեցել 15-20 օր առաջ, որևէ շեշտակի հաջողություն չունի։ Իրենք ակնկալում են, որ Շուշին կվերցնեն, նետել են լուրջ ուժեր, և այս պարագայում զուգահեռ տեղեկատվական ուղեկցումը պետք է զուգահեռ գնա մարտական գործողություններին ու գնում է։ Սպասենք ու հավատանք մեր զորքին»,-նշում է Հովհաննիսյանը։

Նա հավելել է․ «Մենք խաբելու և հիմարացնելու հասարակություն չունենք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed