Իրավիճակը նման է ճոճանակի․ Հիմա ամեն ինչ կախված է կողմերի դիմացկունությունից․ Wargonzo-ն Շուշիի համար մղվող մարտերի մասին

Եվս մեկ անգամ Շուշիի մասին. Քաղաքում և ծայրամասում մարտեր են ընթանում, ոչ ոք դա չի թաքցնում կամ չի ժխտում, և այդպես է արդեն մի քանի օր:

@Wargonzo նախագիծը հնարավորություն ուներ անձամբ դա ճշտելու:

Իրավիճակը նման է ճոճանակի, նախաձեռնությունն անցնում է ձեռքից ձեռք `երբեմն ժամում մի քանի անգամ: Ինչպիսի իրավիճակ էլ լինի այս վայրկյանին, մենք համոզված ենք, որ դեռ շուտ և հապճեպ է այս պատմության մեջ վերջակետ դնելը: Արցախի հրետանին շարունակում է մաղել ադրբեջանական շարասյունները «Դժոխքի կիրճում»:

Դիվերսիոն խմբերը և գրոհային ջոկատները շարունակաբար հարձակվում են դեպի Շուշիի բարձունքներն ու մերձակայքները: Այնտեղ իսկապես խառնաշփոթ է: Ուղղակի խավար է, պատված մշուշի մեջ: Հիմա ամեն ինչ կախված է կողմերի դիմացկունությունից: Երկուսն էլ ուժասպառ են: Ով այժմ կկարող իր մարտիկների ուժն ու կամքը հավաքել ու ամուր բռունց սարքել, կհաղթի Շուշիի համար մղվող մարտում:

Սեմյոն Պեգովը հյուրընկալվել է նաև Սոլովյովի մոտ, որտեղ ևս ներկայացրել է իրավիճակը առաջնագծում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed