Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին մնա կանգուն․ Ա․ Հովհաննիսյան

«Շուշիի հարակից տարածքներում, մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ և մարտերը չեն դադարում»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցրել է երեկվա իր այն դիտարկման մասին, թե Շուշին պաշտպանվել է, և իրավիճակ է փոխվել.

«Հակառակորդը հավելյալ ուժեր ներգրավելով՝ շարունակում է Շուշիի գրավման ցանկությունն իրագործելու իր պլանները: Այս պահին մեր զորքը համառորերն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին՝ հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական: Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, Շուշին մնա կանգուն»,- ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ արդեն երրորդ օրն է, ինչ այսպիսի մարտեր են ընթանում:

Մարտեր են նաև դեպի Շուշի ուղղություններում՝ Քարինտակում, Լիսագորում և այլ հատվածներում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *