Հադրութի մերձակայքում հիմա էլ կռիվ են տալիս մեր ստորաբաժանումները. ՊՆ ներկայացուցիչ

Եթե ինչ-որ նշանակալի նահանջ ու բնակավայր ենք կորցնում, ապա դրա մասին հայտնում ենք: Այս մասին, այսօր՝ յոմեբերի 7-ին ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բայց եթե դուք դրա մասին իմացել եք ինձնից շուտ, որովհետեւ ինչ-որ մեկը ձեզ ասել է, քանի դեռ վերջին զինվորը այդ տեղամասում կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ դա նահանջ է եղել կամ կորուստ: ձեզնից շատերը օրեր շարունակ պնդում էին, որ մենք կորցրել ենք այս կամ այն տարածքը, ասում էիք Հադրութի մասին: Ես ասում եմ, որ Հադրութի մերձակայքում կռիվ են տալիս մեր ստորաբաժանումները: Ես չեմ կարող ասել՝ կորցրել ենք սա կամ նա, երբ մարդիկ մեր վստահությունն են ուզում, որպեսզի շարունակեն պայքարը»,-ընդգծեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *