ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեյրան Օհանյանի ցավոտ դասը հակառակորդին եւ ադրբեջանական կողմի կեղծիքը

Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է:

Սակայն հայկական կողմը հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունները: ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է. «Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»:

Նշենք, որ դեռևս նոյեմբերի 5-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկար էր հրապարակել Սեյրան Օհանյանի հետ եւ հայտնել, որ նա Շուշիում է: Արայիկ Հարությունյանը գրել էր. «Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյաը պատերազմի առաջին օրերից գտնվում է Արցախում, իսկ նրա որդին էլ հոկտեմբերի 9-ին վիրավորվել էր:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *