Կեսգիշերին Ժամը 00:20-Ին` Հզոր Պայ Թյուն Մինգեչաուրում. Միայն Բաքվի Ու Մյուս Քաղաքների Վիճակը Տեսնեք

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», կեսգիշերին ժամը 00: 20-ին ամբողջ Բաքուն, ինչպես նաեւ Ադրբեջանի այլ շրջաններ, թաղվել են մ թության մեջ։ Մինգեչաուր քաղաքի ամենամեծ ՀԷԿ-ում տեղի ունեցած պայ թյունն ըստ ադրբեջանական կայքերի՝ Բաքու, Սումգայիթ, Շիրվան, Գյանջա, Ագդաշ, Բարդա, Գախ քաղաքների և այլ շրջանների հոսանքազ րկման պատճառ է հանդիսացել։

Մինգեչաուրի թեման ամենազգայուններից է ադրբեջանական հասարակության շրջանում: Մինչեւ 2016 թ. ապրիլը եւ անգամ դրանից հետո ադրբեջանական փորձագիտական շրջանակներում հաճախակի հնչում էին մտքեր հայերի կողմից Մինգեչաուրի ջրամբարի ռմ բակոծման հնարավորության վերաբերյալ:

Մինգեչաուրին սպառնացող վտանգի վերաբերյալ խոսակցություններն իրենց գագաթնակետին հասան 2014 թ., երբ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդամենը նշել էր, որ ադրբեջանցիները մտավախություն ունեն Մինգեչաուրի ուղղությամբ Հայաստանի հնարավոր գործողությունների վերաբերյալ: Այդ հայտարարությունից հետո հնչեցին անգամ ֆիզիկայի օրենքներին եւ Երկրի ձգողականությանը հակասող կարծիքներ, թե իբր Մինգեչաուրի ջրամբարին հարվածելուց հետո ջրի տակ կանցնի ոչ միայն Քուրի հովիտը, այլեւ Լեռնային Ղարաբաղը: Այդ միտքը արտահայտել է Ադրբեջանի բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովը: Նրա խոսքից բխում է, որ ջուրը հոսելու է ներքեւից վերեւ:

Ինչեւէ, Մինգեչաուրի նկատմամբ հատուկ վերաբերմունքն է պատճառներից մեկը, որ Ադրբեջանն իր հաշվարկներում միշտ փորձել է կայծակնային պա տերազմով «ազատագրել» Ղարաբաղը: Երկարատեւ, հյուծման պատերազմ վարելու դեպքում Ադրբեջանն ավելի շատ կորցնելու բան ունի, քան Հայաստանը:

Վերադառնալով Ադրբեջանի՝ կայծակնային պա տերազմի վերջին փորձին, հարկ է նշել, որ Երեւանը, Ստեփանակերտը եւ հայկական այլ բնակավայրեր «հողին հավասարեցնելու» ադրբեջանական սպառնալիքներն ի վերջո իրականություն չդարձան։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed