Շուշիում լուրջ մարտեր են ընթանում, իրավիճակը բարդ է, բայց օդը հուսալիորեն փակ է.

ANNA-NEWS-ը հայտնում է. 

«Մենք նոր ենք վերադարձել Շուշիից: Այնտեղ լուրջ մարտեր են ընթանում, իրավիճակը բարդ է: Բայց կա մեկ բան, որը հնարավոր չէ անտեսել: Լուսանկարում ներկայացված զրահատեխնիկան մտել է  մարտի մեջ և սա նշանակում է, որ օդը հուսալիորեն փակ է: Մեկ շաբաթ առաջ դժվար կլիներ նման բան պատկերացնել: Սա նշանակում է, որ Ադրբեջանի զինված ուժերի տեխնիկական գերազանցությունը հետզհետե մարում է: Առաջնագծում գտնվող զինծառայողների տրամադրությունը բարձրացել է, քանի որ անօդաչու թռչող սարքերն այլևս իրենց գլխավերևում չեն: Այժմ նրանք կարող են շունչ քաշել և պլանավորել ապագա գործողությունները, ինչպես ասում են առաջնագծում գտնվող մեր ընկերները»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *