Պատգամավորները առաջարկում են ոչ թե 1000 դրամը դարձնել 3000, այլ առաջնորդվել քաղաքացիների աշխատավարձի չափով․ նոր նախագիծ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վճարի վերաբերյալ

ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ ես և իմ գործընկեր Միքայել Մելքումյանը շրջանառության մեջ ենք դրել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում ենք հիմնադրամին ուղղվող վճարի չափը մեծացնել, քանզի ակնհայտ է, հիմնադրամի շահառուների թիվը, ցավոք, աճում է:

Երեկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկացանք, որ Կառավարությունը ևս առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։

Ըստ մեզ` համահարթ վճարման տարբերակը ընդունելի չէ, որն անկախ աշխատավարձի չափից 3000 դրամ է բոլորի համար, ուստի մեր նախագծով առաջարկվել է կիրառել վճարումների պրոգրեսիվ մեթոդ:

Հարկավոր է ոչ թե ծանրաբեռնել, այլ դիվերսիֆիկացնել քաղաքացիների ֆինանսական բեռը՝ հիմնվելով սոցիալական արդարության վրա:

Մեր խորին համոզմամբ պրոգրեսիվ հարկումն առավել արդար մոտեցում է, քանզի նվազագույն աշխատավարձ ստացողի համար 3000 դրամը աշխատավարձ-վճարում տոկոսային հարաբերությամբ բոլորովին այլ բեռ է, իսկ 500 հազար դրամ ստացողի համար՝ այլ: Ուստի պրոգրեսիվ հարկումը այս պարագայում թերևս առավել արդարացված մոտեցում է:

Ստորև տեղադրում եմ նաև մեր ներկայացրած օրենքի նախագծի հղումը:

Առաջարկների դեպքում խնդրում եմ մեկնաբանություն թողնել»:

Մինչեւ 150000 ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում1000 ՀՀ դրամ
150000-ից մինչեւ 300000 ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում2000 ՀՀ դրամ
300-ից մինչեւ 500000 ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում3000 ՀՀ դրամ
500-ից մինչեւ 1 մլն ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում6000 ՀՀ դրամ
1 մլն ՀՀ դրամ կամ ավելի հարկման բազայի դեպքում12000 ՀՀ դրամ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *