Զգույշ կլինես, պապ ջան. անմահացած զինծառայողի դստեր վերջին նամակագրությունը

Հոկտեմբերի 10-ին Արցախի հարավում զոհվել է նաև պայմանագրային զինծառայող Վանիկ Գրիգորի Գրիգորյանը: Գրիգորյանի դուստրը՝ Մանեն, ArmDaily.am-ի հետ զրույցում պատմեց, որ Վայոց ձորի Մալիշկա գյուղից են. «Հայրս զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող էր աշխատում երկար տարիներ:

Զոհվեց հայրենիքը պաշտպանելիս, հանուն մեզ, հանուն խաղաղության: Անկեղծ ոնց որ զգար հետ չի գալու, ասեցինք զգույշ կլինես, ասեց մտածելու ինչ ունեմ, 3 երեխա ունեմ, թոռներն ունեմ: Վերջին օրերին շատ էր շտապում, ամեն ինչ ուզում էր հասցնել, նոր էր տուն առել, պլաններ ուներ տունը վերանորոգելու իր ուզած ձևով,

բայց կիսատ մնաց: Երկար տարիներ աշխատել է զինված ուժերում, ուզում էր իր տղան էլ իր պես հայրենիքի պաշտպան դառնար, շատ հայրենասեր էր ու անվախ ասում էր՝ գնում եմ մի քանի թուրք խփեմ, հետ գամ: Դեռ տղային չէր ամուսնացրել, ուզում էր այս տարի ամուսնացներ: Շատ էր

նվիրված իր ընտանիքին սիրելի հայր ու օրինակելի ամուսին էր»: Մանեն նշեց, որ այսօր եղբոր ծննդյան օրն է. «Մնում է միայն հիշողություններով ապրենք ու հպարտանանք, որ մեր հպարտությունը, ով հայրենիքն այդքան շատ էր սիրում, անմահացավ հայրենիքը պաշտպանելիս:

Մի քանի օրից՝ նոյեմբերի 29-ին հայրս դառնալու էր 49 տարեկան»: Մանեի հաղորդագրություններին վերջին անգամ հայրը պատասխանել էր մահից մեկ օր առաջ ու խոստացել, որ անպայման զգույշ կլինի: Իսկ վերջին նամակն այդպես էլ անպատասխան է մնացել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *