Ալիևը նույնպես ժամանեց Մոսկվա. ով դիմավորեց նրան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլoղլին:«Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա, որտեղ նրան դիմավորել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ԱԳՆ-ի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչները: Այս պահին Ալիևի ավտոշարասյունն ուղևորվում է դեպի Կրեմլ»,-ասել է նա:

Մոսկվա է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *