Վերջապես Սոնա Շահգելդյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել,գիտեի՞ք որ նա մարզիկ է

Սոնա Շահգելդյանն իր “ֆեյսբուքյան” էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ իր ընտրյալի հետ է: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է սիրելիի մասին. “Չեմ թաքցնում, որ ընտրյալ ունեմ: Դեռ չենք նշանվել, չգիտեմ` ապագայում ինչպես կստացվի, բայց եթե ամուսնանամ, չեմ թաքցնի, բոլորն էլ կիմանան”:6

Սոնա Շահգելդյանն իր սիրելիի հետ

Ինչպես Սոնան է նշել, ընկերություն է անում մարզիկի հետ.“Երկար ժամանակ զբաղվել է թեքվանդոյով, հիմա լրջորեն չի զբաղվում, բայց դա իր մասնագիտությունն է: Իմ ոլորտի հետ կապ չունի, բայց աշխատանքիս մանրամասներին տեղյակ է, բոլոր երգերս սիրում է: Աշխատանքիս մեջ ինձ միայն օգնում է, շատ խորհուդներ է տալիս, սահմանափակումներ չի դնում: Կարծում եմ` հետագայում էլ չի խոչընդոտի”:6

Սոնա Շահգելդյանը

Երգչուհին նաեւ հետեւյալն է ասել.“Մեր տարիքային տարբերությունը մոտ 5 տարի է, իրար լավ հասկանում ենք: Ինձ համար առաջնային են տղամարդկային հատկանիշները. որ տղամարդ տղա լինի եւ ոչնչից չվախենա”:6

Սոնա Շահգելդյանը

Նշենք, որ փետրվարի 14-ին` սուրբ Վալենտինի օրը, Սոնա Շահգելդյանի ծննդյան օրն է, նա հայտնել է, որ այդ օրն իր համար անցնելու է համերգային մթնոլորտում եւ մեծ խնջույք չի կազմակերպելու. “Միայն շատ մոտ մարդկանց հետ կնշեմ: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ  համերգների հրավերներ ունեմ ու ծննդյանս օրը երգելու եմ”:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *