Գազի գինը կրկին կբարձրանա. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի համար գազի թանկացումը մոտ ապագայում առավել քան իրական է: Չնայած 2021 թ. Հայաստանի համար Ռուսաստանից գազի մատակարարման գինը չի փոխվել՝ կազմելով դարձյալ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն այդ չփոխվելու մասով խոսքը միայն առաջին եռամսյակին է վերաբերում:

Ինչո՞ւ են մասնագետները համոզված, որ գազը թանկանալու է կրկին: Կրկին, որովհետև նախորդ տարվա հուլիսին դարձյալ բարձրացել էր սակագինը խոշոր սպառողի համար: Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի պարզաբանումների, գործող սակագնով բնակչության (կամ ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների) համար բնական գազի սակագինը 1 խմ-ի համար 139 դրամ է։ Գործող բնական գազի սակագնի հաշվարկի համար վերցվել է 2020 թ. պետբյուջեով ընդունված փոխարժեքը՝ 480 դրամ՝ 1 դոլարի համար։ «Ռուսաստանից Հայաստան տարեկան ներկրվում է շուրջ 2,2 մլրդ խմ գազ, որի համար վճարում ենք դոլարով՝ ինչպես ասացինք, 165  դոլար 1000 խմ-ի համար։

Խոշոր սպառողների համար բնական գազի սակագինը դոլարով է հաստատված և ամեն ամիս ճշգրտվում է փոխարժեքը: Իսկ  բնակչության համար սակագինը դրամով է սահմանված։ Ռուսաստանից ներկրվող գազի 2.2 մլրդ խմ-ի 0,7 մլրդ խմ-ն բնակչությունն է սպառում: Այսինքն՝ ներկրվող գազի ամբողջ ծավալի 31 տոկոսի հաշվարկը դրամով է՝ այդ տարվա պետական բյուջեով հաստատված փոխարժեքով։ Բայց… Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դրամը սրընթաց արժեզրկվեց 6,6 տոկոսով կամ 35 դրամով՝ կազմելով 525  դրամ 1 դոլարի համար։ Դրամի նման մեծ և երկարաժամկետ արժեզրկումը տնտեսական հիմքեր է ստեղծում «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար՝ բնակչության համար ևս բնական գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնելու»,- նկատեց Սուրեն Պարսյանը։

Այո,  բնական գազի սակագնի վրա բազմաթիվ գործոններ են ազդում: Բայց և թանկացման նախադրյալներն էլ են լավ «աշխատում»»:

Օրվա լրահոս

«Թավշյա հեղափոխականները» 21-րդ դարում մեզ համար ստ…

12.01.2021 11:38

Նախկին ոստիկանապետին ՊՆ տեղակալ նշանակելը հարցադրո…

12.01.2021 11:35

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ՌԴ խաղաղապահներն իրականացնում…

12.01.2021 11:27

Պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է 112,5 մեգավատ…

12.01.2021 11:25

Հայտնաբերվել է ևս 11 զոհված զինծառայողի աճյուն. Ար…

12.01.2021 11:09

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 35…

12.01.2021 11:04

«Mitsubishi Pajero io»-ն ու «08»-ը հայտնվել են ձո…

12.01.2021 10:47

Գերիների վերադարձի հարցի տապալումը նաև Ռուսաստանի …

12.01.2021 10:41

Այսօր զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ն…

12.01.2021 10:40

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *