Ամեն բшն չէ, որ պետք է բոլորն իմшնան․ Ինչու է երգչուհի Սոնшն բпլորից թшքցնում միլիոնшտեր шմուսնուն

Երբ ամիսներ առաջ հանրությունը լսեց Սոնա Շահգելդյանի ամուսնության մասին, բոլորը իսկապես շատ զարմացած էին, քանի որ մինչ այդ, ինչպես սովորաբար լինում է, համացանցում նրա և իր ընտրյալի համատեղ որևէ լուսանկար չէր տարածվել, իսկ խոսակցությունները այն մասին, որ երգչուհին ընտրյալ ունի, շատ կցկտուր էին:Սակայն փաստը մնում է այն, որ երգչուհին փետրվարի 14-ին իսկապես ամուսնացել էօրինականացնելով իր հարաբերությունները իր ընտրյալի հետ:Մինչև այսօր երկրպագուները չեն կարողացել վայելել որևէ համատեղ լուսանկար: Ինչպես հարցազրույցների ժամանակ ասել է Սոնան ամուսնությունը գաղտնի պահելու խնդիր չի եղել։«Շատ մարդիկ ամուսնանում են և չեն տարածում դա, ամեն մեկն ունի իր կյանքը։ Ամեն բան չէ, որ պետք է բոլորն իմանան։ Կարծում եմ՝ դա իմ անձնականն է։ Իմ երկրորդ կեսը շատ համեստ է և չի ցանկանում շատ բան հրապարակել մեր անձնականի մասին»:Սակայն այսքանով հանդերձ, երգչուհին որոշ գաղտնիքներ բացահայտել էասելով, որ ամուսինը երգարվեստի հետ կապ չունի, զբաղվում է բիզնեսով:«Ամուսնությունից հետո միայն լավ բաներ են եղել՝ շատ ավելի երջանիկ եմ դարձել։ Կարևորը հետագա կյանքն է։ Ուրախ եմ, որ երկուսս էլ աշխատում ենք, զբաղված ենք լինում և իրար շատ կարոտում ենք»,- նշել է Սոնան:Եվ թեև, ըստ տարածված խոսակցությունների, Սոնան Նարեկից տարիքով մեծ է, սակայն ինչպես հենց երգչուհին է ասել, տարիքային այդ տարբերությունը ոչինչ չի նշանակում. «Կողքիդ մարդը կարող է տարիքով մեծ լինի, բայց ոչնչից գլուխ չհանի, իրար չհասկանաք… Որ ասեմ լիդեր եմ, ոչ, բայց ինձ համարում եմ ուժեղ անձնավորություն:Կարծում եմկինն իր դիրքերում պետք է մնա, տղամարդն իր»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *