Ալիեւ. Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջեւանի միջանցքը բացելու ուղղությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի եւ Իրանի հետ միասին կկարողանա օգտվել նոր տրանսպորտային միջանցքից Նախիջեւանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի-ն»:

Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, որ առաջարկել է Նախիջեւանն Ադրբեջանի արեւմտյան հատվածի հետ կապող միջանցք ստեղծել, նրա խոսքովՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը «դրականորեն են արձագանքել գաղափարին»: Ըստ նրա տրանսպորտային միջանցքի բացումը Նախիջեւանը դուրս կբերի շրջափակումից, միաժամանակ նոր տրանսպորտային զարկերակ կբացվի:

«Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջեւանի միջանցքը բացելու ուղղությամբ: Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այս միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ: Այդ պատճառով միջանցքն անպայման կբացվի, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում: Այս ճանապարհից օգտվելու են ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը եւ Իրանը: Այս ճանապարհն առանձնահատուկ կարեւորություն կունենա բազմակողմ համագործակցության համար »,- ասել է Ալիեւը 2020 թվականի արդյունքներին նվիրված տեսահամաժողովի ժամանակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *