ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ 22 ընկերներից 9-ը տուն չվերադարձան. ինչ է պատմում ծառի շյուղ ջրող հայտնի լուսանկարի տղան

Պատերազմի օրերին ողջ համացանցը ողողված էր դիրքերում ծառի նոր փթթող շյուղ ջրող հայտնի զինծառայողի լուսանկարով։ Լուսանկարի հայտնի տղան, ինչպես բնութագրել են շատերը, սահմանապահ 26-ամյա Կարո Պողոսյանն է, Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքից։ Կարոն ընտանիքի միակ արու զավակն է, ունի երեք քույր։
Երբ մայրը հայտնել է որդուն, որ իր նկարը լայն տարածում է գտնել եւ Արցախում նոր կյանքի խորհրդանիշն է վկայում, Կարոն կատակով մորն ասել է․ «Տնաշեն, ինչ էլ ժամանակ ես գտել»։

Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։ Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս նրանց մեքենան հայտնվել է հակառակորդի ռմբակոծության տակ, սակայն նա հրաշքով փրկվել է: Ստացել է ծանր կոտրվածքներ եւ այրվածքներ։

ArmLur.am-ը պատերազմի, առողջական վիճակի, ծանր կորուստների մասին զրուցել է լուսանկարից հայտնի Կարոյի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *