Մուտքը 18-ից բարձրների համար. Սարսափելի կադրեր: Հիվանդանոցներից մեկում տեսագրել են՝ ինչպես է ցնցվում կորոնավիրուսով հիվանդ տղամարդը

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսի տարածումը ընդլայնվում է, վիրուսի մարդուց-մարդ փոխանցման ունակությունը մեծանում է: Երկրում ավելի քան 2700 մարդ վարակված է, որոնցից 460-ը գտնվում են ծանր վիճակում: Այս վարակից 80 մարդ է մահացել:

Ավելի վաղ Առողջապահության Ազգային հանձնաժողովի նախագահը նշել էրվիրուսի բնույթի մասին առայժմ շատ բան հայտնի չէ, հստակ է, որ ինկուբացիոն շրջանը տևում է մինչև 14

օր, սակայն վարակն այդ ընթացքում էլ կարող է տարածվել ի տարբերություն մոտ 20 տարի առաջ Չինաստանում տարածված մեկ այլ համանման հիվանդության:

Իշխանությունները քայլեր են ձեռնարկում վարակի տարածումը կանխելու համար: Հունվարի 26-ից փակ են այդ երկրի մի շարք խոշոր այգիներ, ժամանցի կենտրոններ, մայրաքաղաք Պեկինում և այլ շրջաններում արգելված են զանգվածային միջոցառումները:

Աշխարհի տարբեր երկրներում հիվանդացողների թիվն աճում է: Հիվանդության դեպքեր են արձանագրվել ոչ միայն Չինաստանում ու հարևան երկրներում, այլև Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում: Ռուսաստանը հայտարարել է, թե խստացնում է Չինաստանի հետ սահմանի հսկողությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *