Ահա, թե որտեղ է նախագահը դիմավորել Ամանորը ու վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով

ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ։ Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել։ Սակայն, նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել»։

Նշենք նաև, որ Եվրոպայում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակով վարակման դեպքեր են արձանագրվել Իսպանիայում և Շվեդիայում: Իսպանիայում վիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել առնվազն 4 մարդու մոտ, որոնցից երեքը մեկ ընտանիքի անդամներ են:

Կորոնավիրուսային հիվանդության բրիտանական մուտացված շտամմով վարակման դեպք է արձանագրվել ԱՄՆ Կոլորադո նահանգում։ Այս մասին հայտարարել է Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Պոլիսը։ Washington Post-ը գրում է, որ դա առաջին հաստատված դեպքն է, երբ բրիտանական շտամմով վարակման դեպք է եղել ԱՄՆ-ում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *