Ինչպիսի՞ն էր հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը նախքան փառքն ու ճանաչվածությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մոսկվայաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնի դարձավ, երբ համացանցում տարածվեցին նրա դիմահարդարման տեսանյութերը, որտեղ անհավանական փոփոխությունների էր ենթարկում աղջիկներին:Պարզվում է՝ փոքր տարիքում նա երգչուհի էր ուզում դառնալ, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է գործունեության և առաջիկա ամուսնության մասին:

  • Գոհար, ուզում եմ մեր ընթերցողների համար պատմեք, թե ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց
  • Ես տաս-տասներկու տարեկան էի, երբ թաքուն մայրիկիս շպարվելու պարագաները վերցնում էի, մայրս էլ միշտ զարմանում էր, թե ուր է կորում իր կոսմետիկան: Արդեն տասնհինգ տարեկանում սկսեցի դիմահարդարել ընկերուհիներիս և հարազատներիս: Երբ ընդունվեցի տնտեսական համալսարան, իմ տաղանդը գնահատեցին համակուրսեցիներիս, հետո էլ նրանց ընկերուհիները և ծանոթները: Ես սիրում էի այդ գործը, բայց երբեք չէի կարող մտածել դիմահարդարի կոչման մասին և որ այն կդառնա իմ կյանքի մի մասը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *