Համացանցում են հայտնվել Ադրիանա Գալստյանի և նախկին ընկերոջ լուսանկարները

Այսօր իմ շատ սիրելի «Ինչ էին, ինչ դարձան» խորագրի ներքո ձեզ եմ ուզում ներկայացնել հերթական դերասանուհուն, ով, ինչպես բոլորը, ունի «բնական գեղեցկություն» և երբևէ որևէ «պլաստիկ միջամտության չի դիմել»:

Ադրիանան երևի մոռացել է, որ համացանցում հնարավոր է գտնել ամեն ինչ, եթե լավ փնտրես։ Եվ այդ լավ փնտրտուքների արդյունքում ես գտել եմ նրա «բնական» գեղեցկության ապացույցներից մի քանիսը…

Մոտ 2 տարի առաջ համացանցում հայտնվեց լուսանկար, որից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ադրիանա Գալստյանի սիրտն այլեւս զբաղված է, իսկ ընտրյալը երեւանյան նարգիլե-բարերից մեկի սեփականատեր Վահանն է: Այդ ժամանակ դերասանուհին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը:

Պարզվում է՝ այս օրերին լուսանկարը կրկին սկսել են տարածել համացանցում, եւ Ադրիանան որոշել է հերքել այդ խոսակցությունները: «Նկարն արվել է երկու տարի առաջ՝ Երեւանի ժամանցի վայրերից մեկի բացման արարողության ժամանակ: Լուսանկարի տղան պարզապես ընկեր է, ով հրավիրել էր ինձ ներկա գտնվելու այդ արարողությանը»,-BRAVO.am-ին ասել է նա:

Նրա խոսքով՝ արդեն սովորական է դարձել իրականությանը չհամապատասխանող լուրեր լսելը: Այս պատմությունը միակը չէ. սիրավեպեր են վերագրում նաեւ իրեն ու սերիալային գործընկերներին.

«Կարծում էի՝ նորմալ է, բնական է: Քննարկումներ միշտ լինում են: Հետո արդեն համբերությունս չհերիքեց: Պետք է հարգել մարդու անձնական կյանքը»:

Ադրիանան հավելել է, որ երբ գտնի այն միակին, բոլորը կիմանան: Իսկ թե ինչպիսին է պատկերացնում կամ ինչպիսին պետք է լինի նա, դժվարանում է պատասխանել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *