Իրականում ինչ է սպասվում Մոսկվայում հունվարի 11-ին, ինչ պայմանագրի մասին է խոսքը

ԶԼՄ-ները տեղեկացրել են հունվարի 11-ին Մոսկվայում սպասվող Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման մասին, որի ժամանակ պետք է կնքվի ինչ որ պայմանագիր: Ասվում է, որ այն արդեն Հայաստանի արդարադատության նախարարությունում է, սակայն ԱՆ-ն հերքել է, որ որեւէ պայմանագիր է ստացել: Եռակողմ հանդիպման պաշտոնական հաստատումներ դեռեւս չկան, սակայն Հայաստանի գործող վարչապետն արդեն «ինքնամեկուսացվել» է, ինչպես ասել է նրա խոսնակը: Պուտինը տեւական ժամանակ գտնվում է բունկերում, եւ Կրեմլի «արարողակարգի» համաձայն՝ նրա հետ հանդիպումից առաջ տվյալ անձը պետք է անցնի խիստ կարանտին եւ ստուգվի Կրեմլի բժիշկների կողմից: Հետաքրքիր է՝ Ալիեւը նո՞ւյնպես «ինքնամեկուսացվել» է:

Ի՞նչ պայմանագիր է նախատեսված ստորագրել Մոսկվայում: Հնարավոր է՝ եռակողմ հայտարարությունը հստակեցնող եւ ամրագրող պայմանագիր, նկատի ունենալով, որ Պուտինն ու Ալիեւը հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտություն այլեւս չկա, եւ հայտարարությունը խնդրի կարգավորումն է: Միեւնույն ժամանակ, հնարավոր պայմանագիրն առնչվելու է ավելի լայն իրողությունների: Մոսկվան ու Բաքուն ակնհայտորեն շտապում են, ինչը կապված է ԱՄՆ-ում իշխանության փոփոխության գործընթացի հանգուցալուծման եւ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների նախաձեռնությունների հնարավոր աշխուժացման հետ, որոնք ԱՄՆ-ն ու Ֆրանսիան բարձրաձայնել են նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո: Ռուս-թուրքական սեպարատ համաձայնությունների կապակցությամբ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մեղադրանքներ ու հարցեր են դրել Մոսկվայի առջեւ՝ կապված Արցախի կարգավիճակի, բնակչության տեղահա նության եւ դե օկու պացիայի հետ:

Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Մոսկվան ու Բաքուն փորձում են չեզոքացնել Մինսկի խումբը կամ առնվազն սահմանափակել նրա ազդեցության դաշտը: Մոսկվայում պայմանագրի հնարավոր ստորագրումն ուղղված է նաեւ այդ խնդրի լուծմանը, որով փորձ է արվում «լեգիտիմացնել» պա տերազմով պարտադրված այդ հայտարարությունը: Հայաստանի դեմ ռուսական քարոզչության սաստկացման հերթական փուլը վկայում է, որ Հայաստանին պարտադրվելու են նոր որոշումներ:

Միեւնույն ժամանակ, հակ ահայ քարոզչությունը մի հետաքրքիր «առավելություն» ունի՝ այն մատնում է Ռուսաստանի ծրագրերը Հայաստանի հարցում, որքան էլ փորձ է արվում շեղել սլաքները:Մոսկվան ու Բաքուն հիմա կախված են Երեւանի ստորագրությունից. գործող վարչապետը կամ կվավերացնի Հայաստանի դեմ հան ցագործ ծրագրերն իր պաշտոնը պահելու տար տամ հույսով, կամ կընտրի Հայաստանի շահը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *