Այսօր կմնшր 15 օր վերшդարձիդ․.. Ի՞նչ իմшնայինք, որ մեր սիրելի шմեն шմսվա յпթերորդ օրերից մեկը դшռնալու է վերջինը, որ պիտի ասեմ…Արցախում զո հված Սամվելի ընկերուհու անչшփ հпւզիչ գրшռումը

Աննա Մկրտչյանը գրել է. Հունվարի յոթին, երբ ծանոթացանք ամեն հաջորդ ամսվա յոթերորդ օրը շնորհավորում էինք իրար․․․ քա՞նի ամիս պիտի շարունակենք շնորհավորել: Տասներկու ամիս շնորհավորելուց հետո էլ արդեն ավանդույթ դարձած մեր սովորությունը չխախտեցինք։Հիշո՞ւմ ես ինչքան էինք կռ վում, թե ով պիտի առաջինը շնորհավորի։ Միշտ առաջինը դու ես եղել, ես էլ իբր նեղացող, որ թույլ չես տալիս գոնե մի անգամ ես լինեմ առաջինը։ Բայց ի՞նչ նեղանալ, մի մե՜ծ երջանկություն էր թաքնված ամենի ետևում։ Քանի գնում զարմանում ու զարմանում էի․․․ 17 տարեկան տղան ինչպե՞ս կարող է այդքան սիրել, մի սիրով, որին նկարագիր, չափ եւ սահման չկա։Ամեն օր ճանաչելով համոզվում ու համոզվում էի, որ 17 տարեկան տղան ունակ է սիրել, սիրել անմնացորդ ու առանց ձևականությունների, առանց տարատեսակ խոսքեր շռայլելու․․ ապացույցը ԴՈՒ ես:Առջևում էլ երկու տարի ծառայություն, վախենում էի պատկերացնել՝ մի տղա, ով հստակ գիտի իր անելիքներն ու թե ինչ է ուզում կյանքից, այդ տարիների ընթացքում քանի-քանի անգամ ավել տղամարդ է դառնալու՝ վերադառնալու: Այսօր կմնար 15 օր վերադարձիդ․.. Ի՞նչ իմանայինք, որ մեր սիրելի ամեն ամսվա յոթերորդ օրերից մեկը դառնալու է վերջինը՝ «ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ» մեկս մյուսից լսելու համար:Այսօր ինչքան սիրում եմ հունվարի 7-ը, հարյուրապատիկ անգամ չեմ սիրում հոկտեմբերի 7-ը, հետո հազարապատիկ անգամ սիրում եմ հունվարի 7-ը․․․ հունվարի 7-ի ու հոկտեմբերի 7-ի մեջ միշտ կհաղթի առաջինը, որովհետև երբ մարդ դառնում է քոնը, քո մասնիկը, քո ամբողջությունը, իսկ սրտիդ յուրաքանչյուր անկյուն լցված է հենց այդ մարդով, այլևս ոչինչ չի կարող բաժանել:Առաջ ես ապրում էի քո համար, հիմա ապրում եմ քո համար ու քո կյանքի գնով, իսկ թե ինչ է նշանակում ապրել կյանքիդ գնով պիտի երբեք չհասկանայի ու ապրեի քո հետ..շարունակելու եմ միշտ շնորհավորել, նաև վստահ եմ, որ ինձանից առաջ ես ընկնելու` շտապելով լինել առաջինը, հետո նորից նեղանալու եմ այսչափ երջանկությունից: Վստահ եմ, որ գտել ես խաղաղությունդ։Գուցե ես էլ մի օր հասնեմ իմ վերջնական խաղաղությանը, մարդկանց մի քիչ-մի քիչ փոխանցելով քո սրտացավությունից, բարությունից,նվիրվածությունից ու քո ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ․․․ թե կյանքում քեզ նման մի քանիսն էլ լինեին, այսօր այլ կերպ կնշեինք մեր սիրելի օրը: Չնայած վերջին անգամ խոսեցինք մեր սիրո երրորդ տարեդարձը լրանալուց երեք ամիս առաջ, միևնույն է շարունակելու ենք ապրել մեր ստեղծած աշխարհում, այս աշխարհի անարդարությունից հեռու..

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *