Երբեք մի պատասխանեք պпռնիկներին… Զոհրաբյանը` Հովսեփյանին

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այլևս նախկին «քայլական» Սոֆյային
Տիկին Հովսեփյան, ես չեմ բացառում, որ դուք ևս Նիկոլի և սորոսական ոհմակի դրդմամբ կողմ եք քվեարկել ինձ հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելու խայտառակ հակասահմանադրական նախագծին և ես հետևողական եմ լինելու, որ հակասահմանադրականության սույն ակտի բոլոր մանսակիցները դատվեն։

Բայց հիմա ես ձեզ իմ աջակցությունն եմ հայտնում ու ոչ այն պատճառով, որ որոշների նման ձեզ համարում եմ հերոս, ում «դուխը» հերիքեց դեմ գնալ իմ ու ձեր հայրենիքը թուրքին վաճառած Նիկոլին։
Դուք որևէ հերոսական քայլ չեք արել։
Դուք պարզապես հասկացել եք և ճիշտ եք հասկացել, որ պատրաստ չեք լինելու դավաճանների այն «газовй камера»-ում, որտեղ տրցակով լցնելու ու դատելու են Նիկոլին ու իր մի քանի մահապարտ ահաբեկիչներին։

Ովքեր մահապարտ են ոչ այն պատճառով, որ հավատում են, որ Նիկոլը դավաճան չէ. հավատացնում եմ ձեզ, անգամ ամենահրապարակային նիկոլականները ատում են Նիկոլին, որովհետև Նիկոլն այդ մի քանիսին դարձրեց իր ընտանեկան դավաճանության համասեփականատերն ու փակեց այդ մարդկանց հումանիտար միջանցքի դուռը։ Նրանք այլևս դատապարտված են ու իրենք էլ դա լավ գիտեն և, նրանց չի փրկելու որևէ երկրի վիզա ու որևէ դեսպանատան պադվալ։

Ես իմ աջակցությունն եմ հայտնում ձեզ, որովհետև Նիկոլն իրեն հատուկ ցինիզմով ձեզ վրա բաց է թողել ֆեյքերի ու ֆեյք «քշողների» իր նախիրը ու տեսնում եմ, թե ինչպես է ձեզ հետ քայլած թուրքահպատակ մարմնավաճառը ծամում ձեր միսը։
Տիկին Հովսեփյան, հիմա հասկանո՞ւմ եք, թե մենք ինչպիսի արհավիրքի մեջ ենք, երբ Արցախը ծախածը, Հայաստանը մաս-մաս թուրքին նվիրաբերողն իր թիվ մեկ խնդիրն է սարքում ոչ թե ռազմագերիների ու անհայտ կորածների հարցը, այլ իր ընդդիմախոսներին ու հիմա նաև ձեզ ոչնչացնելը։ Դուք հասկանո՞ւմ եք պետականության ճգնաժամի այն վակուումը, որի մեջ ենք բոլորս մի սառնասիրտ դավաճանի պատճառով, ով ատում էր Արցախը, ով ատում է Հայաստանն ու ով ատում է յուրաքանչյուր հայի։

Հասկանում եմ, տհաճ է, երբ Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվածը, կամ ՀՀԿ-ի փողերով իր երեխաներին հաց կերցրածն իրենց ֆեյքերով փորձում են ճանկռտել։ Ես ամեն օր այդ ամենի միջով անցնում եմ ու ամեն օր ավելի ուժեղ եմ դառնում։ Ես չեմ կարդում հայհոյանք ու նույնը խորհուրդ կտամ ձեզ։

Եվ երբեք մի պատասխանեք պոռնիկներին։ Նրանք հե՛նց դա են ուզում։ Նրանք երբևէ չէին կարող երազել հասնել ձեզ ու հիմա երազում եք ձեզ իջեցնել իրենց անլվա ու հակահիգիենիկ մակարդակին, որովհետեւ է՛դ «լեվլում» իրենք «կրած» են։ Որովհետև իրենք անհաջողակ են, իրենք չսիրված են ու իրենք, միևնույն է, պարտված են։
Ուժե՛ղ եղեք։

Եվ հավատացե՛ք, մենք ձեզ հետ միասին ու շատ շուտով լինելու ենք դատական այն նիստին, որտեղ ճաղավանդակով բերելու են մեր հայրենիքը թուրքին ծախածներին, թուրքի լաքեյներին ու մենք ձեզ հետ միասին լսելու ենք նրանց դատավճիռը։
Ու այդ օրը հաստատ հեռու չէ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *