Երկիրը սկսել է ավելի արագ պտտվել,քան երբևէ վերջին 50 տարվա ընթացքում

Ատոմային ժամացույցը ճշգրտորեն գրանցում է յուրաքանչյուր օրվա տևողությունը միլիվայրկյաններով: 1970-ականներին ,օրերը մի փոքր ավելի երկար էին տևում, քան 24 ժամը:Սակայն 2020-ի կեսերից Երկրի ռոտացիան՝ պտույտն արագացավ:

Ըստ պաշտոնական տվյալների, ժամանակն այժմ ավելի արագ է անցնում,քան անցած կես դարում էր :Եթե ​​նախկինում Երկրի մեկ պտույտի համար պահանջվում էր 86,4 հազար վայրկյան, ապա այժմ այդ ցուցանիշն ավելի քիչ է, գրում է DailyMail-ը:

Մինչև 2020 թվականը ամենակարճ օրը գրանցվել է 2005 թվականին,ակայն վերջին 12 ամիսների ընթացքում այս ռեկորդը 28 անգամ գերազանցվել է:

Միջինում օրերն անցնում են 0,5 վայրկյան պակաս, քան 24 լրիվ ժամը:Ժամանակի այս փոքրիկ կորուստը հայտնաբերվում է միայն ատոմային մակարդակում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *