Շնորհավոր Սուրբ Ծնունդ․ Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ․․․

Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ: Եկեղեցին ավետեց բարի լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»:

Հատուկ արարողակարգով վառվեցին տաճարի ջահերն ու կանթեղները: Քահանաները խնկարկելով և «Ուրախացի՛ր, Սրբուհի՛» շարականի երգեցողությամբ օրհնաբանեցին Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի և Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչում է Ճրագալույց: «Ճրագալույց»-ը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է ճրագ, մոմ վառել: Հայ Եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի Ճրագալույցներին:

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ Տերունական, որովհետև Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այսմ՝ Ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *