Շտապ․ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

«Փաստինֆո»-ի հարցումն ուղարկելուց շուրջ 20 օր հետո` դեկտեմբերի 10-ին, ՊՆ-ից կայքը ստացել է պաշտոնական պատասխան, որ նախարարությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` հարցերին պատասխանելու համար: Նամակում մասնավորապես գրել էին. «modpress@mil.am էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։

Իսկ դեկտեմբերի վերջերին կայքը ստացել է երկրորդ գրությունն առ այն, թե հարցապնդվող տեղեկատվության տրամադրումը մեր ժվում է, քանի որ համարվում է պետական ու ծառայողական գաղ տնիք: Կայքը հիշեցնում է, որ ռա զմական գործողությունների ընթացքում պարբերաբար հրապարակվում էին նա հատակված զի նվորների տվյալները ու դա պետական, ռա զմական գաղտնիք չէր համարվում ու դեռ բարձրագոչ հայտարարություններ էին հնչում, թե տեսեք-տեսեք որքան թափանցիկ ենք, որ ամեն ինչ հրապարակում ենք: Ի դեպ, 2016 թվականի ապրիլյան պա տերազմի զո հերի մասին հանրությունը գիտի անուն առ անուն, անգամ մա հվ ան տեղն ու հանգամանքները, իսկ ներկայիս իշխանությունները գաղտնի են պահում, խեղաթյուրում իրական տվյալները:

Ակնհայտ է, որ զո հերի, անհետ կո րած զինվորների թիվը պետական գաղտնիք համարվել չի կարող, այլապես նրանց տվյալները նախկինում եւս չէին հրապարակվի, իսկ դատախազությունն էլ քրեական գործեր կհարուցեր` պետական գաղտնիքը հրապարակելու համար: Ավելին` ՊՆ-ն տեղեկատվության տրամադրումը կմերժեր առաջին գրությամբ, մինչդեռ ուսումնասիրել-ուսումնասիրել են ու վերջում կարծես որպես փրկության օղակ թաքնվել պետական ու ծառայոլական գաղտնիքի ձեւակերպման տակ: Ասել է թե` զո հերի, անհետ կորածների ու մեր գե րիների թիվն այնքան սար սափեցնող է, որ գործող վարչախումբն ուղղակի վախենում է դրա հանրայնացումից:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *