70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողները քիչ առաջ վերադարձան Հայրենիք

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է․

«Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝

Արսեն Կարենի Այվազյանը,
Դավիթ Գեղամի Սահակյանը,
Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը,
Արթուր Գարիկի Հարությունյանը,
Արման Արշակի Արմաղանյանը և
Ռուսլան Սարգիսի Թումանյանը
քիչ առաջ վերադարձան Հայրենիք:

Տղաները բուժզննման կարիք ունեն: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը ծնողների հետ մեկտեղ հերոսներին ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն:

Վերջիններս առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ:

Նախագահ Հարությունյանը և ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանն իրենց երախտագիտությունն են հայտնել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրն ուղեկցած Արթուր Բաղդասարյանին և Թեմուր Արզումանյանին:

Կարեն Սարգսյանը զրուցել է նաև անհետ կորած կամ գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ, վստահեցրել, որ ինչպես ծառայությունը՝ որպես գործուն մասնակից, այնպես էլ բանակցող կողմերը գործի են դրել ամբողջ ներուժը որպեսզի օր առաջ բոլոր գերեվարված զինծառայողները վերադարձվեն հայրենիք իսկ անհետ կորածների ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ամեն օր»:

Պատկերը կարող է պարունակել. 1 հոգի, կանգնած, գիշեր և բացօթյան
Պատկերը կարող է պարունակել. 5 մարդ, կանգնած մարդիկ, գիշեր, մորուք և բացօթյան
Պատկերը կարող է պարունակել. 5 մարդ, կանգնած մարդիկ, գիշեր և մորուքը
Պատկերը կարող է պարունակել. 3 մարդ, կանգնած մարդիկ
Պատկերը կարող է պարունակել. 7 մարդ, կանգնած մարդիկ, people dancing, մորուք, գիշեր և բացօթյան
Պատկերը կարող է պարունակել. 4 մարդ, կանգնած մարդիկ, people dancing, գիշեր և բացօթյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *