«Ասել են՝ իջեք ներքև, մենք ձեզ կփոխարինենք, ու դրանից հետո տեղեկություն չկա». Խծաբերդի մոտ գերի ընկած կամավորականների մեծ մասը Շիրակից են

Շիրակի մարզի տարբեր համայնքերից ահազանգում են՝ հարազատները 3 օր Արցախի Խծաբերդի մոտակայքում շրջափակման մեջ են եղել, հիմա էլ գերի են ընկել։

Շիրակի մարզի բնակչուհի Ռ. Թ-ն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր փեսան՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը (ծնված 1992թ-ին), իր կամավորական ընկերների հետ ավելի քան 3 օր եղել է շրջափակման մեջ, իսկ երեկ արդեն ադրբեջանական տիրույթում տեսել են, թե ինչպես այդ ջոկատը գերի է հանձնվում: Նա նշեց, որ վերջին անգամ փեսայի հետ խոսել են կիրակի` ժամը 12-ից հետո:

«Ասաց` մեզ ասել են` իջնենք ներքև, մեքենա վերև չի ելնում, մենք ձեզ կփոխարինենք, ու դրանից հետո տեղեկություն չկա, ու արդեն նկար են գցել, որ Ադրբեջանին գերի են հանձնվել: Փեսայիս բարեկամները գնացել են Արցախ, իրենց ասել են` տեսնենք` ռուս խաղաղապահների գեներալներն ինչ կասեն, եթե ռուսը պետք է ասի, բա մեր պետություն ո՞ւր է»,–ասաց նա։

Ըստ տեղեկությունների` շիրակցի կամավորականները գերի են ընկել Խծաբերդի հատվածում: Նրանց մեջ կան ՏԻՄ պաշտոնյաներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *