Մարտունու և Մարտակերտի շրջաններում իրականացվում են զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ․ հայտնի են նաև որոնողական հաջորդ ուղղությունները

արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ամենօրյա ռեժիմով շարունակում է զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները։ Ներկայումս որոնողական աշխատանքներ են իրականացվում Մարտունի, Մարտակերտ, Մատաղիս-Թալիշ ուղղություններում, իսկ հաջորդ ուղղությունը լինելու է Ֆիզուլին և Հադրութը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում, թույլտվություն ունենալու դեպքում կսկսենք որոնողական աշխատանքները»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում նույնպես իրականացվում են որոնողական աշխատանքներ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։

Արցախի փրկարարների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ռուս խաղաղապահները։

Ավելի վաղ, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։ Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով։

Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը, ինչի շրջանակներում նաև «Կարմիր խաչի» աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *