ԱԱԾ-ի նոր բացահայտումը. ուր է անհետացել ծերերին հատկացված 100.000 եվրոն

ArmLur.am-ի տեղեկություններով Ազգային Անվտանգության ծառայությունը տեղեկություն է ստացել, որ խնամքի կարիք ունեցող ծերերի համար «փոքր տուն» ձեռք բերելու նպատակով 2019թ. դեկտեմբերին նիդերլանդական «Ավոնդգլանդ» հիմնադրամը 100.000 Եվրո է նվիրաբերել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Նշված ծրագրի շրջանակներում 2020թ. փետրվարի 6-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հրապարկվել և հայտարարվել է ԱՍՀՆ-ԳՀԱՊՁԲ-20/11 ծածկագրով գնումների կազմակերպման գործընթաց, որին մասնակցելու նպատակով, ըստ ստացված տեղեկությունների, նույն նախարարության գնումների համակարգման բաժնի պետ Կարեն Բաբախանյանի կազմակերպմամբ 10.02.2020թ.-ին ստեղծվել է փաստացի իր քրոջ որդուն`Ռոբերտ Արմենի Մադոյանին պատկանող և վերջինիս ընկեր` 

Նարեկ Գագիկի Բերբերյանի մոր` Աննա Սամվելի Երիցյանի անվամբ գրանցված «Աննա Երիցյան» Ա/Ձ-ն և ունենալով անձնական այլ շահագրգռվածություն` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը միջամտել է գնման գործընթացին, կազմակերպել է այլ հայտատուի ձևական մասնակցությունը, որի արդյունքում պետության կողմիցձեռք է բերվել գնման գործընթացում նշված տեխնիկական բնութագրից էականորեն տարբերվող գույք, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները գործի են անցել եւ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *