5 օր հետո.. ինչ է հասկացնում Պուտինը հայերին, պետք է զգույշ լինենք

Լրագիր.am-ը գրում է՝ Դեկտեմբերի 20-ին Պուտինը հայերին՝ ձեզ ով էր ասում դուրս գայիք հոդվածում, անդրադառնալով եռակողմ հայտարարության վերաբերյալ ՌԴ նախագահի որոշ մտքերին, ենթադրել էինք. «Այս տրամաբանությամբ, կասկած չկա, որ մի օր էլ Պուտինը, կամ առաջիկայում նրա ժառանգորդը դիմի հայերին՝ ձեզ ով էր ասում դուրս գայիք, ինչու չկռվեցիք, շատ էլ ինչ որ խելագար ինչ որ թղթի կտոր էր ստորագրել, բա ուր էր հայ ժողովուրդը»։

Նման «ֆուտուրիստական» ենթադրություն էինք արել այն կապակցությամբ, որ եռակողմ հայտարարությունը խախտվում է առաջին իսկ օրից, Ռուսաստանն ամեն կերպ փորձում է հանել իր վրայից ոչ միայն սեպտեմբերի 27-ին Ղարաբաղի դեմ պատ երազմի, այլեւ եռակողմ հայտարարության եւ դրան հաջորդած իրադարձությունների պատասխանատվությունը: Եվ ընդհանրապես, իր որեւէ առնչությունը:

Եվ ահա, 5 օր անց Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառմանը Կրեմլի խոսնակներից Կոնստանտին Զատուլինն ասել է.

«Այն իրավիճակում, երբ Բաքուն հաղթանակ է տոնում եւ հիշում Էնվեր փաշային, չեմ կարծում, որ տրամաբանական եւ ճիշտ է եռակողմ հայտարարության կետերը կյանքի կոչելը, որովհետեւ շատ բան է խախտվել»:

Մոսկվայից դեռ շատ նման հայտարարություններ կհնչեն, Հայաստանում խամաճիկ կառավարության ու Ռուսաստանին երախտագետ քաղաքական դասի պայմաններում:

Ազբյուր https://live49media.com/5-օր-հետո-ինչ-է-հասկացնում-պուտինը-հայե/?fbclid=IwAR39TFW-vcydsbtjVVMD8MVgWYrtuOg41AF8mjnF5sH6L4dJ6gK3N50U1Ro

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *