Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 տղա երեխայի. մեկը մահացել է, մյուսի կյանքի համար բժիշկները պայքարում են. shamshyan.com

Այսօր Երևանում ժամը 13:30-ի սահմաններում 22-ամյա Գրիգոր Մուրադխանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի նոր կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղում Շահումյան 16-րդ փողոցի 162 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել է հիվանդանոց, և ճանապարհին նկատելով շտապօգնության մեքենան՝ երեխաներին այդ ավտոմեքենայով տեղափոխել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ճանապարհին երեխաներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուս երեխայի կյանքի համար բժիշկները պայքարում են:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Արսեն Մինասյանն ու Զորայր Գալստյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը: Վրաերթի մասին տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը:

Կայքը հայտնում է, որ մինչ վրաերթի ենթարկելը Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե հենապատին, կոտրել այն, որից հետո, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վրաերթը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *