ԼԱՎ ԼՈՒՐ։Երկու ձեռքերից զրկված Վարազդատը նշանվել է

Արցախյան երկրորդ պատերազմում 2 ձեռքերից զրկված Վարազդատ Սանեյանը նշանվել է: Վարազդատը Ծովագյուղից է, նրա հետ ռազմաճակատում գտնվող եղբայրը նույնպես վիրավորվել է։

Եղբայրները կռվել են մեկ ամսից ավելի, վիրավորվել նոյեմբերի 2-ին՝ Ճարտարում: Նախ վիրավոր եղբորը Վարազդատն է ընկերոջ հետ դուրս հանել, 2 կմ հեռացրել դիրքից, հասցրել շտապօգնության մեքենային: Այնուհետև ադրբեջանական օդուժը թիրախավորել է նրանց, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է նաև Վարազդատը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *