Մի՛ Ալարի, Կարդա․ Մեկ Էլ Մի «Լայքիր», Եթե Չես Կարդացել. Օգտատեր

Իսկ սպա՞ն: Սպայի կերպարը մեր իրականության մեջ առնչվում է դա ժան, խիստ ու սրանց հոմանիշ տասնյակ բառերի հետ: Կամ «Սպան պառ կեցրել է զինվորներին ու քայլել նրանց վրայով» միֆերի հետ: Զինվորը հաճախ պարտադրված է գնում ծառայության: «Եկեք ինձ տարեք, թե չէ, ինձ մի վնաս կտամ», «մամ, նասկի ուղարկի», «մամ, տուլիկ ուղարկի», «մամ, հեռախոսս լիցքավորի». չասեք, որ չեք լսել նման արտահայտություններ բարեկամների որդիներից կամ թեկուզ մեր՝ լրագրողներիս թեթև ձեռքով գրված նյութերից:

Ես չեմ մե ղադրում զինվորներին ու դրա իրավունքն էլ չունեմ: Ամեն ինչ դժվար է, իրոք: Լրագրողի կարգավիճակով եմ հայտնվել զո րամասերում ու դիրքերում ու թվում է, թե գոնե մեզ (լրագրողների) համար պետք է դժվարությունները վերացված, իսկ թե րությունները կոծկված լինեին: Բայց ոչ, անգամ մենք ենք ունենում դժվարություններ: Բայց եկեք զին վորին հերոսացնելով սպային չթողնենք ստվերում: Սպայի գործն ինձ համար ամենահայրենասեր մասնագիտությունն է:

Ես չգիտեմ մի մասնագիտություն որչափ նվիրվածություն պահանջի հայրենիքի նկատմամբ, որքան նրանն է: ԶինԾԱՌԱյող բառի արմատներին ուշադրություն դարձրե՞լ եք երբևէ: Գիտակցված ընտրում է զի նվորականի ուղին ի՞նչ 2 տարի, մի ամբողջ կյանքի համար: Շատ քիչ աշխատավարձ, տնից հեռու, մշտական փոփոխվող ծառայավայր ու, իհարկե, վտանգ: Իսկ, երբ հերթը հասնում է անձնական կյանքը դասավորելուն գիտե՞ք ԵՐԲԵՄՆ ինչ է լինում.

-Մենք ես թափառականին աղջիկ տվողը չենք: Դա ժա ն է, բայց իրականություն: Իսկ երբ հաջողությամբ աղջկան տալիս են, կարծում եք նրա մտածմունքները այսքանով ավարտվու՞մ են: Չէ, ամեն ինչ նոր է սկսվում: Ուժեղ է այն աղջիկը, ով ընտրում է այս մասնագիտությունն ունեցող մարդուն: Վերջին անգամ երբ եղա Արցախում սենյակիս պատուհանից դուրս նայելիս տեսա այս պատկերը: Առաջին բանը, որ արեցի ժպտալն էր, որովհետև չես կարող անտարբեր մնալ կողքիդ այդքան մեծ սեր տեսնելով:

Մաման ու փոքրը դիմավորում էին աշխատանքից տուն եկող պապային: Որոշեցի գաղտնի նկարել ու հիմա չգիտեմ՝ ինչքանով կարողացա իմ հիացմունքը փոխանցել ձեզ: Հետո ծանոթացա աղջկա հետ ու իմացա, որ ավագ լեյտենանտ Գրիգորի Ստեփանյանցի ընտանիքն էր պատուհանիցս այն կողմ, իսկ փոքրիկի անունը ՄՈՆԹԵ էր: Հգ. Իսկ բացառություններ միշտ լինում են:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed