Հիշում ե՞ք «Որբեր» սերիալի Անիին. Տեսեք թե ինչպիսի օրիորդ է դարձել նա և ինչո՞վ է հիմա զբաղվում կանաչաչյա գեղեցկուհին.

-Աննա, հիշո՞ւմ ես` ինչպես սկսեցիր նկարահանվել «Որբերը» հեռուստասերիալում: -Հաճախում էի Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոն` պարի դասըթացների: Հիշում եմ` կյանքիս լավագույն օրերից էր: Հաջորդ օրը համերգ ունեինք, գլխավոր փորձն էր եւ ես ուշացել էի ու, բնավորությանս համաձայն, տագնապալից վիճակում էի: Արագ-արագ շնչառական վարժություններ էի անում, որպեսզի սկսեի պարել: Այդ ժամանակ մեզ մոտ եկան ռեժիսոր Ելենա Արշակյանն ու պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը: Բոլորին նայեցին, հետո ինձ կանչեցին ու հարցրեցին` արդյո՞ք կցանկանամ հեռուստասերիալում նկարահանվել: Ի՞նչ պետք է պատասխաներ 7-ամյա աղջիկը, ում փոքրիկ կյանքի մեծ երազանքն է եղել ֆիլմում նկարահանվելը: Միանգամից համաձայնվեցի, այնուհետեւ խոսեցին իմ ծնողների հետ եւ նրանց համաձայնությունը ստանալուց հետո սկսեցի նկարահանվել հեռուստասերիալում: 

-Նախկինում նկարահանման փորձ ունեցե՞լ էիր: 

-Նկարահանման փորձ չէի ունեցել, բայց դեռ երեք տարեկանից երազել եմ այդ մասին: Ինչպես ասում են` երազանքներն իրականանում են:

 

-Փաստորեն, «Որբերը» առաջին նախագիծն էր, որտեղ նկարահանվեցիր: Նկարահանման ընթացքում դժվարություններ եղե՞լ են: 

-Սկզբում, երբ դեռ ամեն ինչ անսովոր էր, եղել են դժվարություններ, բայց այդ ամենը շատ շուտ անցավ: Շուտով նկարահանման տաղավարը դարձավ իմ երկրորդ տունը: Ինչպես կատակում էինք` մենք գլխավոր դերակատարներով երեխաներն էինք, իսկ Ելենան` ռեժիսորը, մեր երկրորդ մայրը: 

-Համոզված եմ` շատ են եղել նաեւ հետաքրքիր դեպքերը: Կհիշե՞ս դրանցից որեւիցե մեկը: 

-Իհարկե, շատ հետաքրքիր դեպքեր են գրանցվել, բայց այս մեկը երբեք չեմ մոռանա. Զանգահարել էին նկարահանման խմբին եւ ցանկացել որդեգրել ինձ: Մի դեպք էլ կար. Մայրս պոլիկլինիկայում է եղել եւ լսել է, թե ինչպես են երկու կին խոսում, թե «Որբերի» Անին, իրոք, մայր չունի, հայրն էլ Ռուսաստանում է, իսկ «խեղճ փոքրիկը» ապրում է տատիկի եւ պապիկի հետ: Իհարկե, ծիծաղելի է այդպիսի բաներ լսելը, որոնք չեն համապատասխանում իրականությանը: 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *