Հունվարի 11-ին ինչ է անելու Փաշինյանը․ Մանե Գևորգյանը մեկնաբանում է

Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կայանալու է ՌԴ

նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը։

«Այս պահին ես ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել, երբ որ նման հանդիպում նախատեսվի, մենք պատշաճ կարգով տեղեկություն կտրամադրենք»,- ասաց Մանե Գեւորգյանը:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ այդ հանդիպման օրակարգում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն է:

axbyur`https://vendeto.info/?p=129775

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *