3-ամյա աղջնակը արթնացել է սեփական թաղման ժամանակ և ջուր խնդրել ծնողներից. Հուզիչ տեսանյութ

Past.am

3-ամյա ֆիլիպինուհի աղջնակը արթնացել է իր թաղման պատրաստությունների ժամանակ, հաղորդում է Philippines Star-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Բժիշկները հուլիսի 12-ին փաստել են երեխայի մահը, մինչեւ այդ աղջիկը մի քանի օր տառապել էր ուժեղ տենդից:

Հաջորդ օրը տեղական եկեղեցում սգո արարողության ժամանակ հարեւաններից մեկը բարձրացրել է դագաղի կափարիչը եւ նկատել, որ աղջիկը շարժվում է: Անմիջապես ստուգել են աղջկա զարկերակը եւ համոզվել, որ նա ողջ է:

Ծնողներն իսկույն  երեխային ջուր են տվել եւ հիվանդանոց տարել: Այդ ամբողջ ընթացքում երեխան անշարժ վիճակում է  գտնվել: Այժմ հարազատները որակավորված բժիշկների են փնտրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *