Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով գլխավոր դատախազին դիմած իրավաբաններին միացել են ևս 68 փաստաբաններ. Արամ Վարդևանյան

Այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորական կազմը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից շատ կոնկրետ գործողություններ պահանջեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Տեղեկացնում եմ, որ նշված դիմում-հայտարարությանը կարճ ժամանակահատվածում արդեն իսկ միացել են 68 իմ հարգարժան գործընկեր փաստաբաններ (գործընթացը շարունակական է), այդ թվում փաստաբաններ որոնք իրավապահ համակարգում աշխատելու լուրջ փորձ ունեն»,- գրել է Վարդևանյանը և հավելել, որ Գլխավոր դատախազին հասցեագրված հայտարարությունը տարածել են ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի այնպիսի դոկտոր-պրոֆեսորներ՝ որոնք հեղինակել են օրինակ՝ «Քրեական իրավունք» ընդհանուր և հատուկ մասեր մենագրությունը, որից օգտվում են բոլոր քննիչները և դատախազները, այդ թվում՝ Գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 20 իրավաբան-գիտնականներ՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու հանրային պահանջով դիմել են գլխավոր դատախազին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *