Կա՞, Արդյոք Ավելի Մեծ Անբարոյականություն, Երբ Դու Տարիներով Բանակցում Ես Հողերը Հանձնելու Համար, Տալիս Համաձայնությունդ, Ապա Ամբողջ Մեղքը Փորձում Բարդել Քո Հաջորդի Վրա

Այսօր բոլոր խաղաքարտերը բացվեցին: Սկզբում Լավրովը , այնուհետև Փաշինյանը հաստատեցին , թե ինչի մասին են երկար ու ձիգ տարիներ բանակցել նախկին նախագահներ Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը՝ ադբեջանին հանձնում են հինգ շրջանները , ապա ևս երկու շրջանները , որից հետո քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը: Դա իհարկե մեծ գաղտնիք չէր , բոլորն այդ մասին խոսում էին , սակայն այսօր դա պաշտոնապես հաստատվեց: Ի հակադրումն դրան ալիևը շատ հստակ հայտարարում է , որ Արցախը չի կարող ունենալ որևէ կարգավիճակ ադրբեջանի կազմից դուրս: Այսինքն այդ շրջանների հետ միասին մենք կորցնում ենք նաև Արցախը: Փաշինյանը հայտարարեց , որ պատերազմի պատճառ է հանդիսացել այն , որ հայկական կողմը չի ցանկացել հանձնել այսպես կոչված յոթ տարածքները , կամ անվտանգության գոտին ոչ մի բանի դիմաց: Հիմա չեմ գրելու քաղաքականության մասին , այլ բարոյականության:

Բանակցելով ալիևի հետ ստորագրելով համաձայնագրեր , թե Քոչարյանը , թե Ս.Սարգասյանը հստակ իմացել են , որ գալու է ժամանակը , երբ Հայաստանին , որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ստիպելու են կատարելու իրենց իսկ կողմից ստորագրված համաձայնագրերը: Նրանք տարբեր պատրվակներով հնարավորինս ձգել են վերջնական պայմանագրի ստորագրումը , շատ լավ գիտակցելով , որ ստորագրելուց հետո իրենք որևէ հնարավորություն չեն ունենալու պահպանելու իրենց նախագահական աթոռները:

Նրանք սակայն գիտեյին , որ այդ օրը գալու է եվ այն եկավ:  Հիմա չեմ խոսում այն մասին , թե ինչու են Արցախի այդ «հերոսները» ստորագրել այդ համաձայնագրերը , կամ փաստացի համաձայնվել այդ տարբերակի հետ: Ամենայն հավանականությամբ եղել են ճնշումներ , բայց կարծում եմ ամենամեծ գործոնը եղել է այն , որ միջազգային կառույցները խոստացել են լեգիտիմացնել ընտրակեղծիքների միջոցով ձևավորված նրանց իշխանությունները , արցախյան հարցում զիճումների գնալու մեջ:

Փաստերի հետ դժվար է հաշվի չնստել եվ փաստը կայանում է նրանում , որ այսօր բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ , որը համաձայնեցված է եղել նախկին նախագահների հետ:

Հիմա հարցի բարոյական կողմի մասին , կամ ճիշտ կլինի ասել Անբարոյական: Հստակ իմանալով , թե արցախյան հարցում ինչ սարսափելի փակուղու առաջ են կանգնեցրել Փաշինյանին, վերջինիս իշխանության գալուց սկսած կատաղի ու անբարո արշավ էին սկսել նրա դեմ , թե իբր Փաշինյանը իշխանության է եկել հողերը հանձնելու համար: Կա , արդյոք ավելի մեծ անբարոյականություն , երբ դու տարիներով բանակցում ես հողերը հանձնելու համար , տալիս համաձայնությունդ , ապա ամբողջ մեղքը փորձում բարդել քո հաջորդի վրա ?

Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում , թե մարդիկ ինչ կարգի խեղված ու անբարո կեցված պետք է ունենան , երբ իմանալով ողջ ճշմարտությունը , Արցախի հարցը զոհասեղաին դնելով երկարաձգել են իրենց իշխանությունները ու հիմա ծախված լինելու մեջ մեղադրում են նոր իշխանություններին , նույնիսկ հիմա , երբ բոլոր խաղաթղթերը բացված են ? Ես պարզապես բառեր չեմ գտնում գնահատելու նրանց գործած հանցանքները: Իսկ դա հանցանք է: Հանցանք պետության հանդեպ: Այս պատերազմը հենց այդ հանցավոր համաձայնության արդյունք է:

Այն բոլոր մարդիկ , որոնք մինչ այսօր փրփրոտ բերաններով քննադատում էին Փաշինյանին Արցախի հարցում պարտվողական կեցվածք ընդունելու համար եվ պաշտպանում էին նախկին նախագահերին , հույս ունեմ գոնե բարոյականություն կունենան իրենք մեղքերն ընդունելու համար:

Պատերազմը կավարտի եվ կավարտի մեր հաղթանակով եվ բոլոր մեղավորները կստանան իրենց արժանի պատիժները: Մեր հերոսների արյունը չի չորանալու ձեր ձեռքերին…

Հարություն Ղուկասյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed