Պուտինի և Քոչարյանի հեռախոսազրույցից մանրամասներ

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը, բայց հրաժարվել է մանրամասներ հայտնել:

Ավելի վաղ Wargonzo տեղեկատվական նախագծի աղբյուրները հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։

Ավելի ուշ իր Տելեգրամ-ալիքում հեռախոսազրույցի մանրամասները ներկայացրել է հայտնի ռուսաստանցի հրատարակիչ, News Media հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը:

Ըստ նրա` քննարկման գլխավոր թեման վերաբերել է Հայաստանի և Արցախի տնտեսական իրավիճակին։ Քննարկվել են տնտեսական կոլապսից խուսափելու ուղիները, որի մեջ կարող է հայտնվել Հայաստանը 2021 թվականի փետրվարին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *