«Եթե 25-Տարի Երկիրը Չլափեին և Բանակը Հզորացնեին, Նիկոլ Փաշինյանը Ստիպված Չէր Լինի Իր Ուղերձում Առանձնահատուկ Շնորհակալություն Հայտներ Վլադիմիր Պուտինին..» Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը գրում է. «Եթե 25-տարի երկիրը չլափեին և բանակը հզորացնեին, երեկ Նիկոլ Փաշինյանը ստիպված չէր լինի իր ուղերձում առանձնահատուկ շնորհակալություն հայտներ Վլադիմիր Պուտինին.. Բայց ունենք այն, ինչ ունենք ու մենք հաղթում ենք, անկախ նրանից թե ներքին տականքները ոնց են ցանկանում, որ Հայը պարտվի.. Մենք հաստատ հաղթելու ենք.. Ժողովուրդ ջան, բոլոր ֆեյքերին և կեղծիք ու սադրանք տարածողներին բլոկ արեք և խնդրում եմ ոչ լայքեք, ոչ էլ տարածեք, առավել ևս անձնական նամակներով միմիանց մի ուղարկեք.. Միահամուռ բլոկեք և վերջ, սա խնդրանք և հորդոր, #միայն_բլոկեք թող մնան իրենք իրենցով..

Իսկ ավելի վաղ նա գրել էր. «Երազումս Ռուսական բանակի օգնությամբ մի ամբողջ ադրբեջանական տարածքներ էինք գրավել, որի մեջ էր մտնում մինգեչաուրի ջրամբարը, որից հետո թուրքիան հանձնվեց, իսկ հայ ժողովուրդը ստացավ մի բանալի, որը մինգեչաուրի վինտիլն էր և այդ վինտիլը ձուլվեց ոսկով և պահպանվեց Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ, ինչը ամենօրյա բաքվի ահ ու սարսափը դարձավ, Հայ Ազգը ցնծության մեջ էր, ռուս ցարը ևս երջանկության մեջ էր, քանզի Արցախից ՌԴ-ը նոր ճանապարհ էր բացվել..

Ադրբեջանա Թուրքական ցանկացած մեկ անհնազանդություն և մինգեչաուրի ջրամբարի խողովակը կբացվեր և բաքուն հօդս կցնդեր և այդպես մինչ բաքվում բոլորը Նոյան տապան էին կառուցում, հայոց աշխարհը հզորանում և զարգանում էր։ Փառք հայոց բանակին, փառք հայոց անմահներին։ Հ.Գ. իմ Երազները հիմնականում կատարվում են, հավատում եմ, որ սա ևս կկատարվի.. Դուխով ժողովուրդ ջան, հաղթում ենք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *