Այ քեզ տղա… սպանել է 40-ից ավել թուրքի. մանրամասներ հերոսությունից

Ճանաչենք մեր հերոսներին Լեյտենանտ Իգոր Վլադիմիրի Պողոսյանը մասնակցել է, համառորեն կռվել հակառակորդի գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթակա անձնակազմը, և պատճառել թշնամուն մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում և նույն

գործողությունների ժամանակ աչքի են ընկել շարքայիններ Միքայել Գառնիկի Բեգլարյանը, Գուրգեն Արտակի Ղազարյանը, լեյտենանտ Էմին Լավրենտի ՈՒնուսյանը: Շարքային Քոչար Բորիսի Բարսեղյանը մեծ նվիրումով կատարել է առաջադրված մարտական խնդիրները, գնդացրով ոչնչացրել

հակառակորդի կենդանի ուժ: Մայոր Կարեն Հովհաննեսի Աթոյանը հարավային ու հարավ-արևելյան ուղղություններում հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները և ոչնչացրել թշնամական կենդանի ուժեր: Շարքային-պայմանագրային Վահան Սուրիկի Թադևոսյանը թշնամական կրակի տակ

տարհանել է վիրավոր զինծառայողներին: Կրտսեր սերժանտ Հարություն Ալեքսանի Հարությունյանը ոչնչացրել է թշնամու ուժերին, կասեցրել վերջիններիս մխրճումը մեր դիրք: Լեյտենանտ Իգիթ Եսային Գևորգյանը ոչնչացրել է թշնամական շուրջ 4 տասնյակ զինվորականի, խոցել մեկ տանկ, ցուցաբերել խիզախություն և հմտորեն ղեկավարել դասակը: Փառք մեր հերոսներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *