Կենդանի թաղված կնոջը փրկել են գերեզմանից՝ առանց ուտելիքի և ջրի 3 օր մնալուց հետո

Չինական Շենսի գավառում ոստիկանները փրկել են 79-ամյա կնոջ, որը 3 օր պառկել է գերեզմանում առանց ուտելիքի և ջրի: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Կնոջ անհետացման մասին հաղորդել է նրա հարսը: Մայիսի 5-ին նա դիմել է ոստիկանությանը և պատմել, որ մայիսի 2-ի երեկոյան ամուսինը մայրիկին նստեցրել է սայլակին և ինչ-որ տեղ տարել: Առավոտյան նա միայնակ է վերադարձել և կնոջը պատմել, որ մայրիկին ուղարկել է հարազատների մոտ:

Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ մորը տարել է գերեզմանոց, նրան գցել է լքված գերեզմանի մեջ և ծածկել հողով: Կնոջ ոտքերը կաթվածահար էին, այդ պատճառով նա չի կարողացել ինքնուրույն դուրս գալ:

Երբ ոստիկանները ժամանել են նշված վայրը, լսել են հողի տակից հնչող ճիչեր: Նրանք սկսել են փորել և շուտով հասել թաղված կնոջը: Այժմ նա հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Որդին ձերբակալված է, նրան սպառնում է մահափորձի մեղադրանք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *