Ռուսաստանի Պահանջը Ադրբեջանցիներին. Կարծես Սայլը Տեղից Շարժվում Է

Ռուսաստանի պահանջը ադրբեջանցիներին. Կարծես սայլը տեղից շարժվում է Լեռնային Ղարաբաղում ռա զմական գործողությունների ժամանակ Մերձավոր Արևելքից զինյալների ներկայությունը գրանցված փաստ է, որը հաստատվել է ոչ միայն մեր կողմից: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

Նրա խոսքով՝ եղել է շուրջ երկու հազար վարձկան: «Մենք ի սկզբանե մտահոգություն ենք հայտնել այնտեղ արմատական տրամադրված վար ձկանների հայտնվելու առթիվ, որոնք հետևում են ջի հադիզմի գաղափարախոսությանը: Նրանց նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել. այնտեղ նրանք չպետք է գտնվեն»:

Հիշեցնենք, որ Պուտինի անմիջական միջամտությամբ Հայաստան կվերադառնան մեր ևս 60-ից ավել գերիներ. ճշտվել են ցուցակները: Ռուստամ Մուրադովը արդեն բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հիշեցնենք՝ Իր ավանդական մեծ ասուլիսում ՌԴ նախագահ Պուտինն ասել էր, որ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին։

Նրան հարցրել էին Ղարաբաղում հրադադարի խախտման մասին, երբ Հադրութի հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերի դեմ թուրքերի հրձակումից եւ ռուս խաղաղապահների հայտնվելուց հետո այդ գյուղերը հանձնվեցին թուրքերին։Դրանից հետո սկսեց Հայաստանի սահմանի «դեմարկացիան», Սյունիքում նույնպես կողմերը չմնացին իրենց դիրքերում, թուրքերը առաջ եկան, կրկին ռուս զինծառայողների ներկայությամբ գծվում է «նոր սահմանը», ինչպես ասել է դաշնակցական ղեկավարներից մեկը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *