Փաստաբան Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ հրապարակով էի անցնում. ընդամենը մի քանի վրան ու վրանների թվի չափ մարդ:

Հիշեցի 96թ. սեպտեմբերի 26-ը, երբ Վազգեն Մանուկյանը չգնաց Ազգային ժողով, իսկ էնտեղ գնացած Շավարշ Քոչարյանը, Պարույր Հայրիկյանն ու էլի մի քանիսի նկատմամբ բռնություն կիրառվեց Ազգային ժողովում: Էդ տարի ես առաջին անգամ էի մասնակցում ընտրությունների, ու ընտրել էի Վազգեն Մանուկյանին, բայց ինձ համար կարևոր եղավ էն, որ ինքը չեկավ ԱԺ ու իր ընկերներին մենակ թողեց: Հիմա էլ նայում եմ ու տեսնում, որ էդ շարժումն առաջնորդողներից և ոչ մեկը Հրապարակում չի ու իր մարմնի տարբեր հատվածները հանուն ոչ մի բանի չի սառեցնում` հուսալով, որ ուրիշը կկրի էդ զրկանքներն իր փոխարեն: Էս շարժումն առաջնորդողները էն ուրիշի ձեռքով շագանակ հանողներն են, դժվար ժամանակ տուն գնացողները ու վրանում չքնողները …

Գնացեք տուն, ձեզնից հրաժարական պահանջող դուրս չի գա:

Ժողովուրդն էլ ձեր հետևից եկողը չի»,-նշել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *