«Այս Պահին Միայն Մեկ Խնդիր Կա՝ Օր Առաջ Այս Չարիքից Ազատվելը». Լևոն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմադիրների միտինգներին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նա երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցում է զուտ որպես շարքային քաղաքացի, ինչպես շատերը, եւ սա իր համար իրոք արժանապատվության հարց է՝ օր առաջ ազատվել այն մարդուց, «ով որ մեր երկրին, մեր ազգին բերեց հասցրեց այս խայտառակ վիճակին»:

— Իսկ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է մտածում, հնարավո՞ր է մի օր նա էլ բարձրանա հարթակ եւ խոսի: — Գիտե՞ք, մենք 2 տարուց ավելի է՝ ասում ենք, զգուշացնում ենք, եւ սա այն դեպքն է, որ ցա վով պետք է ասեմ՝ ամենավատ ձեւով մեր մտահոգություններն իրականություն դարձան: Իսկ կմասնակցի միտինգներին, թե ոչ, չեմ կարող ասել, բայց ինքն իր դիրքորոշումը հայտնել է եւ հրապարակային կողմ է արտահայտվել Վազգեն Մանուկյանի թեկնածությանն ու ժամանակավոր կառավարության գաղափարին:

— Որքան էլ Փաշինյանից դժգոհությունը մեծ է, հասարակության մեջ մի շերտ կա, որ այս ակցիաների մեջ նախկինների վերադարձն է տեսնում, հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանն էլ իր աջակցությունն է հայտնել, եւ դա ոմանց հետ է պահում փողոց դուրս գալուց: — Ես հասկանում եմ այն, ինչ ասում եք, էլի եմ լսել նման կարծիք: Գիտե՞ք, ինձ թվում է՝ պետք է, որ մեր հասարակությունը կարողանա ինչ-որ բաներ իրարից սահմանազատել, որովհետեւ իրենք ընկել են հենց էն ծուղակը, որի մեջ իրենց գցել է էս ապաշնորհ իշխանությունը՝ իր ղեկավարով: Պետք է դրանից դուրս գալ: Ես կարծում եմ, որ կան կարող ուժեր եւ կան անկարող ուժեր:

Հիմա, էս իշխանությունը ցույց է տվել, որ ինքը չի կարողացել ու մեր երկիրը հասցրել է էս խայտառակ վիճակին: Էստեղ պետք չի նայել՝ նախկին, ներկա: Էն, ինչը նոր պետք է ձեւավորվի, պետք է լինեն բոլոր կարող ուժերը՝ թե՛ ներկաներից, թե՛ նախկիններից, թե՛ ապագայից: Երկրորդը, որ, ինձ թվում է, հետ է պահում ինչ-որ տեղ մարդկանց, այն է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին՝ իշխանափոխությունը, շատ մ

արդ մասնակցեց դրան, շատ մարդիկ ունեին իրոք բարի նպատակներ, բարեփոխումների հույսեր, ու ինձ թվում է՝ էստեղ երեւի հոգեբանական խնդիր կա

axbyur`https://live49media.com/%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%af-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%a1%d5%9d-%d6%85%d6%80-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%a1/?fbclid=IwAR3tlaq-xfa83N0LgHwlekXiqhrV9omOBIj4Qr2q55vpsUqNAs0qSkRBO20

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *