Շուշան Ստեփանյանը հայտարարություն է տարածել

Շուշան Ստեփանյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել

Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը
շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։
Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ
զինատեսակից կրակ չի վարվել:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed